Փաշինյանը Պուտինի այցը ՀՀ 2019-ի սկզբին է ակնկալում![]() 1 հոկտեմբերի 2018 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի 2019-ի սկզբին: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է լրագրողներին: «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ այց տեղի ունենա 2019-ի սկզբին: Ինչո՞ւ: Որպեսզի պատրաստենք պայմանագրային բազան, փաստաթղթեր ստորագրենք այցի ժամանակ»,-ասել է Փաշինյանը: Ըստ նրա, ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Վարչապետը շեշտել է, որ պարբերաբար շփվում է ՌԴ նախագահի հետ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիայցը Հայաստան մինչև 2018-ի ավարտը քիչ հավանական է, ավելի շատ միտված է 2019 թվականին:«Իրոք, քննարկվել է ՌԴ նախագահի Հայաստան այցելության կազմակերպման հնարավորությունը, սակայն, կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվում»,-ասել էր Ուշակովը ճեպազրույցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |