Մասկը կհեռանա Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից![]() 1 հոկտեմբերի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Գործարար Իլոն Մասկը կհեռանա Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Գործարարն ու ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովը նման համաձայնության են եկել, երբ Մասկին մեղադրել են խարդախության մեջ: Մասկը, սակայն, կպահպանի ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Մասկը պետք է հեռանա տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից 45 օրվա ընթացքում: Ըստ համաձայնության, նա չի կարողանա զբաղեցնել այդ պաշտոնն առաջիկա 3 տարում: Նրան կփոխարինի որևէ անկախ մենեջեր, գրում է Lenta.ru-ն: Մասկը նաև պետք է տուգանք վճարի՝ 20 մլն դոլար: Նույնքան գումար կգանձվի Tesla-ից: Այդ գումարը կբաշխեն տուժած ներդրողների միջև: Բացի այդ, ընկերությունը պետք է երկու անկախ տնօրենի նշանակի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մասկը հրաժարվել է պայմանավորվել Հանձնաժողովի հետ: Հանձնաժողովը Մասկի դեմ քրեական գործ էր հարուցել Twitter-ում վերջինիս այն գրառման համար, թե նա մտադիր է մասնավոր դարձնել ընկերությունն ու կգնի բոլոր բաժնետոմսերը 420 դոլարով, ինչը շուկայական արժեքից բարձր էր: Հետագայում Մասկը հրաժարվեց իր մտադրությունից, ինչն առիթ տվեց կասկածելու, որ նա խարդախության է դիմել՝ ազդելու համար բաժնետոմսերի փոխարժեքի վրա: Tesla-ի տնօրենների խորհուրդը սատարում է Մասկին Հանձնաժողովի հետ նրա դիմակայության մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |