Եթե պատգամավորներից որևէ մեկն ուզենա հեռանալ ԱԺ տարածքից, հավաքվածները պիտի անարգել թույլ տան նրան անել դա։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ից ուղիղ հեռարձակում մտնելով։
«Որևէ մեկի անձնական արժանապատվությունը, էլ չեմ ասում՝ ֆիզիկական անվտանգությունը, չպետք է տուժի», - նշել է նա։
Նա հավելել է, որ պատգամավորներին չի կարելի վիրավորել, անգամ եթե նրանց կողմից վիրավորանք հնչի։