ՌԴ ԱԳՆ. Ողջունում ենք դրական միտումները ԼՂ հակամարտության կարգավորման գործում![]() 4 հոկտեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ողջունում է այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանգործընթացում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե իրոք կարելի է խոսել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցային գործընթացում առաջխաղացման մասին: «Մենք ողջունում ենք այն դրական միտումները, որոնք նախանշվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այժմ կարևոր է զարգացնել դրանք, չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես հնչում է վերջին շրջանում»,-ասել է նա: «Մենք մեր կողմից անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերենք այդ դրական միտումներին»,-ասել է Զախարովան: Սեպտեմբերի 27-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են ՄԱԿ ԳՎ շրջանակում: Կողմերը պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները հոկտեմբերին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |