Ադրբեջանցի ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Փաշինյանին դրած «լայքի» համար![]() 4 հոկտեմբերի 2018 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հարձակվող Ռենատ Դադաշովը պարզաբանում է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին սոցցանցում հավանություն տալու վերաբերյալ՝ ներողություն խնդրելով իր «արարքի» համար: Լուսանկարը Instagram-ում հրապարակել էր Գերմանիայում բնակվող հայազգի ռեփեր Լեվոն, հայտնում է Oxu.Az-ը azerisport.com-ի վրա հղումով: Ավելի ուշ Դադաշովը հեռացրել է «լայքը»: «Ես սովորել եմ Լեվոյի հետ նույն դպրոցում՝ նա էր հրապարակել հայ քաղաքական գործչի լուսանկարը: Ես նույնիսկ չգիտեի, թե դա ով է: Ես նույնիսկ չհասկացա, թե դա ինչպես ստացվեց: Մեր դպրոցը բազմազգ էր՝ նույն դպրոցում սովորում էին գերմանացիներ, հայեր, ռուսներ: Մենք ընդհանուր ընկերներ ունեինք: Գերմանիայում մենք այլ կերպ ենք մեծացել՝ չբաժանվելով ըստ ազգությունների: Լուսանկարը հրապարակվել է մայիսին: Ես միայն այսօր եմ տեսել, որ «լայք» եմ դրել»,-ասել է ֆուտբոլիստը: Նա հավելել է, որ դա պատահական է ստացվել: «Ես չպետք է դա անեի: Ինձ լավ է հայտնի այդ հակամարտության պատմությունը, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ»,-ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե չի վախենում արդյոք, որ իր արարքը կազդի ազգային թիմում իր հեռանկարների վրա՝ Դադաշովն ասել է, որ շատ է ափսոսում պատահածի համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |