Փաշինյանը մասնակցել է Ազնավուրի հոգեհանգստի կարգին. Այն մատուցել է Գարեգին Բ-ն![]() 6 հոկտեմբերի 2018 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ Նա գրել է, որ հենց այդ եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը։ Հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել լեգենդար շանսոնյեի հիշատակի արարողությունը: Ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը: Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը հատուկ արարողակարգով: «Ազգային հարգանքի տուրքը» ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է, որին արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրն առաջին երգիչն է, որի հրաժեշտի արարողությունը կատարվում է այս արարողակարգով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |