Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում![]() 8 հոկտեմբերի 2018 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը 25 ֆուտբոլիստի է հրավիրել նախապատրաստական հավաքի: Հրավիրվել է նաև Յուրա Մովսիսյանը, որն այժմ հանդես է գալիս «Չիկագո Ֆայր» ամերիկյան ակումբում: Հավաքը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Հավաքական են հրավիրվել. Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Անատոլի Այվազով, «Բանանց» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան) Հրայր Մկոյան, «Ալաշկերտ» Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» Կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա) Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա) Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա) Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան) Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան) Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ» Պետրոս Ավետիսյան «Փյունիկ» Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա» Հարձակվողներ Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա) Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան) Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ) Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել Արաս Օզբիլիսը, Անդրե Չալըշըրը և Հայկ Իշխանյանը: Յուրա Մովսիսյանը հավաքական էր հրավիրվել դեռևս մայիսիսկզբին, սակայն վնասվածք ստացավ մայիսի 18-ին «Յուրգորդենի» կազմում Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի «Էրեբրուի» դեմ խաղում: Նա վիրահատվեց և 4 ամիս չէր կարող խաղադաշտ դուրս գալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |