Կիմ Չեն Ինը Հռոմի պապին Հյուսիսային Կորեա է հրավիրել![]() 9 հոկտեմբերի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հռոմի պապին Փհենյան է հրավիրել: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի վրա հղումով: ԿԺԴՀ առաջնորդը պատմել է Հռոմի պապի հետ հանդիպելու պատրաստակամության մասին միջկորեական գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի ունեցավ Փհենյանում սեպտեմբերին, գրում է Meduza-ն: Հանդիպումն առաջարկել է կազմակերպել ՀարավայինԿորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ հայտարարելով, որ Ֆրանցիսկոսը շահագրգռված է, որ Կորեայի թերակղզում խաղաղություն հաստատվի, հայտնում է The Korea Times-ը: Կիմ Չեն Ինը խոստացել է ջերմորեն ողջունել Պապին: Հարավային Կորեայի նախագահը կփոխանցի հրավերը հոկտեմբերի 17-18-ին՝ Վատիկան այցի ժամանակ: 2014-ին Հռոմի պապն այցելել է Հարավային Կորեա: Նա նաև աղոթել է խաղաղության համար 2018-ի հունիսին գագաթնաժողովից առաջ, երբ Կիմ Չեն Ինը հանդիպեց ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |