Intel-ը ներկայացրել է 9-րդ սերնդի Core պրոցեսորները![]() 9 հոկտեմբերի 2018 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Intel ընկերությունը ներկայացրել է 9-րդ սերնդի Core պրոցեսորները: Սարքերի նոր գիծն ընդգրկում է Intel Core i9-9900K պրոցեսորը, որն ընկերությունն անվանում է «աշխարհի լավագույն խաղային պրոցեսոր»: Այն բաղկացած է 8 միջուկից և 3,6 ԳՀց բազային հաճախականությամբ 16 հոսքերից, որի հաճախականությունը կարող է հասնել 5 ԳՀց, գրում է «Կոմերսանտը» The Verge-ի վրա հղումով: Նաև ցուցադրվել են Core i7-9700К (8 միջուկ, հաճախականությունը 3,6 ԳՀց) և Core i5-9600К (6 միջուկ, հաճախականությունը 3,7 ԳՀց) պրոցեսորները: Core i5-9600K-ի գինը կլինի $262, Core i7-9700К-ը կարժենա $374, իսկ Core i9-9900К-ը՝ $488: Նախնական պատվերները ընդունվում են հոկտեմբեի 8-ից, վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |