// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյանին արտահերթ ընտրությունների համար ՀՅԴ աջակցությունն այլևս պետք չէ

Փաշինյանին արտահերթ ընտրությունների համար ՀՅԴ աջակցությունն այլևս պետք չէ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրով խմբակցությունը Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրելու և չի աջակցելու վարչապետի որևէ թեկնածուի:

Այսպիսով, Փաշինյանը՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր սցենարի իրագործման ճանապարհին ստացավ խմբակցության բոլոր՝ 31 պատգամավորների աջակցությունը:

Երկու օրում «Հանրապետական» խմբակցության 8 և խմբակցությունը լքած ևս 8 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը: Ավելին, խմբակցությունը լքած և օրերս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակված Ֆելիքս Ցոլակյանին ԱԺ-ում փոխարինող Մարտուն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ պատգամավորի պարտականությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո լքելու է խմբակցությունը, և ինչպես նշել է, շարժվելու է «ժողովրդի պահանջով»:

Համադրելով այս թվերին նաև ԵԼՔ խմբակցության 9 պատգամավորին, ստացվում է, որ այս պահի դրությամբ Փաշինյանն ունի ԱԺ 105 պատգամավորից 57-ի՝ այն է մեծամասնության աջակցությունը, և ըստ էության, նա այլևս «Հ.Յ. Դաշնակցության» և «Հանրապետական» խմբակցության մնացած պատգամավորների հետ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ բանակցելու կարիք չունի:

Այսպես, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածով Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին. այսինքն՝ Փաշինյանին աջակցություն հայտնած պատգամավորները 14 օրվա ընթացքում վարչապետի ընտրության համար հրավիրված երկու նիստին չներկայանալու դեպքում կհասնեն խորհրդարանի ինքնալուծարմանը:

Եթե այնուամենայնիվ «Հանրապետական» և «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցությունները վարչապետի թեկնածու առաջադրեն, ապա նա դարձյալ չի ընտրվի նշված պատգամավորների՝ դեմ քվեարկելու դեպքում, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածով վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կամ նվազագույնը 53 ձայնով, այնինչ միայն այս հոդվածի հրապարակման պահին խմբակցությունում մնացել է 50 պատգամավոր, իսկ խմբակցության ներսում ՀՀԿ-ի դիրքորոշմանը հարող 42 պատգամավոր։

 Ուշագրավ
Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում
70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
Նա ասել է՝ Փաշինյանի կառավարությունը, անցած մի քանի ամիսների ընթացքում մշտապես սրտացավ մոտեցում է ցուցաբերել Արցախին առնչվող բոլոր հարցերին
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին