ԱՄՆ-ն կավելացնի ՀՀ-ին տրվող աջակցությունը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող աջակցության ծավալների ավելացման մասին, հայտնում է Factor TV-ն: Նա նշել է, որ առաջիկա տարում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան $26 մլն` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը $20 մլն-ով ավելի է Հայաստանի համար նախատեսված ֆինանսավորումից: Այս միջոցները կուղղվեն երկրում քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին: Ըստ Միլսի, միջոցները կուղղվեն նաև ԱՄՆ վարչակազմի կողմից որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանված գործարար և առևտրային հնարավորությունների ընդլայնմանը՝ ամերիկյան և հայկական ընկերությունների համար, այդ թվում նաև աջակցելով էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի արագ տեմպերով աճող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Ավելի վաղ Միլսը հանդիպել է Փաշինյանին: Ավարտին է մոտենում նրա՝ որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պաշտոնավարման ժամկետը: Ընթեցեք նաև՝ «Միլս. Փաշինյանը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Ադամսին, որն առաջնորդում էր ժողովրդավարություն ուզողներին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |