ՀՔԾ-ն` Աշոտյանին․ Հրապարակեք սպառնալիքների փաստերը կամ հերքեք ձեր խոսքերը![]() 9 հոկտեմբերի 2018 - 21:07 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացած որոշ ՀՀԿ-ականների վրա ճնշում է բանեցվել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նաև հարցրել էր, թե՝ հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն իրեն սպառնում, որովհետև «մինչև այդ սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»։ Հատուկ քննչական ծառայությունը, այդ առիթով արձագանքելով պատգամավորի հայտարարությանը, կոչ է արել պատգամավորին հրապարակել ՀՔԾ կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում պահանջում են հրապարակային հերքում «Հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից», - նշվում է հայտարարությունում։ Արմեն Աշոտյանն էլ խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |