// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում

Հեղափոխությունից հետո ՀՀ-ում  ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում

PanARMENIAN.Net - Բիզնես լավատեսության բազմաթիվ ցուցիչներ կան՝ կապիտալ ներդրումներ, նոր աշխատատեղերի ստեղծում, հումքի ներմուծման աճ և այլն։ Նման անուղղակի ցուցիչ կարող է լինել նաև երկրում բացվող և լուծարվող ձեռնարկությունների թիվը, ինչպես նաև դրանց թվի փոփոխման տեմպը։

Հետհեղափոխական՝ ապրիլ-սեպտեմբեր ամիսներին նոր ձեռնարկությունների գրանցման տեմպը երկրում ավելացել է, ինչը կարող է անուղղակիորեն վկայել բիզնեսով զբաղվելու հանդեպ հետաքրքրության աճի մասին։

PanARMENIAN.Net ին փոխանցած Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ երկրում գործել է 46,553 ՍՊԸ, 3340 ՓԲԸ և 750 ԲԲԸ: Արդեն սեպտեմբերի 1-ի դրությամբ այս այդ թիվը եղել է 49,180 ՍՊԸ, ՓԲԸ-ների ու ԲԲԸ-ների թվի աճն աննշան է։

ՍՊԸ-ների քանակն ավելացել է 5,6%-ով կամ 2627-ով։

2017 թվականի ապրիլի 1-ին երկրում կար 41,958 ՍՊԸ, 3231 ՓԲԸ ու 747 ԲԲԸ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ ՓԲԸ-ների ու ԲԲԸ-ների թվաքանակի էական փոփոխություն կրկին չի գրանցվել, իսկ ՍՊԸ-ների թիվը կազմել է 43,878՝ ավելանալով 4,6%-ով կամ 1920-ով։

2018-ի ապրիլ-սեպտեմբերին, այսպիսով, գրանցվել է 707-ով ավելի շատ ՍՊԸ, քան գրանցվել էր 2017-ի 5 ամսում։ 2018-ի ցուցանիշը գերազանցել է 2017-ինը մոտ 37%-ով։

Արադարադատության նախարարության հայտնած տվյալների համաձայն, «հետհեղափոխական» ամիսներին աճել է նաև ԱՁ-ների թիվը. եթե ապրիլի 1-ի դրությամբ դրանք կազմել են 93,380, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 100,925: ԱՁ-ների թվի աճը, նախորդ տարվա համեմատ աննշան է. ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում հաշվառվել է 5399 նոր ԱՁ, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 5329:

 Ուշագրավ
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը
Հիմնական արտադրատեսակը կլինի քունջութի յուղը, որի արտահանման պայմանավորվածությունները արաբական շուկայի գործընկերների հետ արդեն առկա են
Կենտրոնական Ասիայի ամենաբարձր գնաճը կանխատեսվում է Ուզբեկստանում՝ 16%, Հայաստանում այն կկազմի 2.7%,
Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար