Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա» սուբհոլդինգը![]() 11 հոկտեմբերի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մեդիամագնատ, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն այլևս չի ղեկավարի «Գազպրոմ-Մեդիա.զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը, ուր մտնում են ՏՆՏ, «Պյատնիցա», «Մատչ ՏՎ» և այլ հեռուստաալիքները: Համապատասխան որոշումն ընդունել է «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» ԲԸ Տնօրենների խորհուրդը: Այժմ գործադիր մարմնի միանձնյա ղեկավար մարմնի գործառույթները կփոխանցվեն «Գազպրոմ-Մեդիա հոլդինգ» կառավարող ընկերությանը, որը գլխավորում է հոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն: Արթուր Ջանիբեկյանը կլինի Չերնիշենկոյի առաջին տեղակալը: Նրա պատասխանատվության գոտում կլինի ռազմավարության իրականացումը, նոր պրոդուկտների որոնումը, այդ թվում թվային ոլորտում, բովանդակության ստեղծումը բոլոր մեդիամիջոցներում, գործակցությունը «Գազպրոմ-Մեդիա. զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգի պրոդյուսերների հետ: «Գազպրոմ-Մեդիա Զվարճային հեռուստատեսություն» սուբհոլդինգը կշարունակի կառավարել զվարճային հեռուստաալիքները, ինչպես նաև մեդիահոլդինգի սպորտային և տեխնոլոգիական ստորաբաժանումները: 2017-ին «Գազպրոմ-Մեդիա. զվարճային հեռուստատեսություն» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր-2017» XVII ազգային մրցանակաբաշխության դափնեկիրը: Պարգևը հանձնվել է Ջանիբեկյանին «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ինչպես նաև զվարճային և հումորային բովանդակության ստեղծման ոլորտում մեծ նվաճումների համար» ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |