// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պարգև Սրբազանը հաստատել է՝ Հայրապետյանը զանգել և հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին

Պարգև Սրբազանը հաստատել է՝   Հայրապետյանը զանգել և հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին

PanARMENIAN.Net - Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ արցախցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը մահից առաջ՝ 2017 թվականի հոկտեմբերի 17-ի երեկոյան, զանգահարել էր և հայտնել իրեն թունավորելու կասկածների մասին, հայտնում է «Արցախպրեսը»:

«Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետև հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,- նշել է Պարգև Սրբազանը՝ հավելելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել Հայրապետյանի մահվան մասին:

Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Մորդովիայի գաղութում:

Հայրապետյանը դատապարտվել էր 4-ամյա ազատազրկման խարդախության հոդվածով:

2017-ի հոկտեմբերի 16-ին Մոսկվայից ժամանած ոմն ծանոթներ՝ 2 անհայտ տղամարդ, նրան դեղերով ծանրոց են փոխանցել: Հայրապետյանն ընդունել է առաջին հայացքից սովորական դեղերը, որոնք նախկինում էլ էր ընդունում, սակայն, նրա վիճակն անսպասելիորեն կտրուկ վատթարացել է և որոշ ժամանակ անց նա մահացել է: Այդ մասին պատմել է նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը: Բժիշկները մահ են գրանցել սրտի անբավարարությունից: Հայրապետյանի հարազատներին չի գոհացրել ախտորոշումը:

 Ուշագրավ
Արմեն Աշոտյանը խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ
2019թ. առաջադրումների փուլն ավարտվել է
Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ
Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%