// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՖՄԿ նախագահությունը փոխանցվել է Հայաստանին

ՖՄԿ նախագահությունը փոխանցվել է Հայաստանին

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

ՀՀ-ն կազմակերպությունում կնախագահի 2 տարի:

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար, այդ թվում՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոն, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, Լիբանանի նախագահ Միշել Աունը, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդը և այլոք:

Գագաթնաժողովի բացման իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար, շնորհավորել է Հայաստանին «գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար»:

Ընդգծելով, որ այսօր տեսանելի են աշխարհով մեկ տեղի ունեցող հսկայական փոփոխություններ՝ Մակրոնը միևնույն ժամանակ ասել է, որ՝ աշխարհի իրավիճակն այսօր խաթարված է ստերով, ատելության քարոզով։ «Այն կանոնները, որոնց շուրջ մենք կարողացել ենք համախմվել վերջին տասնամյակներին այլևս չեն գործում: Մարդու արժանապատվությամբ, կին-տղամարդ իրավահավասարության, այս բոլոր հարցերը հարձակման են ենթարկվում բոլոր մայրցամաքներում: Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ», - ասել է Մակրոնը:

 Ուշագրավ
Արմեն Աշոտյանը խոստացել է մեկնաբանել թեման ավելի ուշ
2019թ. առաջադրումների փուլն ավարտվել է
Ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են կանեփի 127 թուփ
Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%