// IP Marketing video - START// IP Marketing video - END

IRI. Փաշինյանի վարկանիշը 91% է

IRI. Փաշինյանի վարկանիշը 91% է

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության իրականացրած հարցման համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 91% է:

Երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է՝ 69%, երրորդը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 68%:

Ամենացածր վարկանիշն ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որին նախորդում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցմանը մասնակցածների 32%-ը Փաշինյանի կառավարությունից առաջին հերթին ակնկալում են նոր աշխատատեղերի ստեղծում, 22%-ը՝ պայքար կոռուպցիայի դեմ, 24%-ը՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, իսկ 14%-ը՝ երկրի անվտանգության ամրապնդում:

Մարդիկ դժգոհ են Փաշինյանի նշանակումներից, դրանց բացասական է վերաբերվել հարցվածների 49%-ը,24%-ը դժգոհ է քաղաքական անկայությունից, և միայն 15%-ը՝ տնտեսական ճգնաժամից:

Հարցմանը մասնակցել է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 1200 չափահաս մարդ: Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամետի Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Ընթերցեք նաև՝ «Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել»:

 Ուշագրավ
Ըստ նրա ծրագրի՝ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի
Համալիրում մեկնարկել է գագաթնաժողովի պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը 57 մանդատ է ստացել