Ղրիմի պայթյունն էլ ահաբեկչություն չեն համարում![]() 17 հոկտեմբերի 2018 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերաորակավորել է քրեական գործը, որը հարուցվել էր Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունի փաստով: ՌԴ ՔՕ «Ահաբեկչություն» հոդվածը փոխարինվել է «2 կամ ավելի անձանց սպանություն հանրության համար վտանգավոր եղանակով» հոդվածով: «Ելնելով հանցագործության պատկերից՝ քննությունը նախնական ենթադրում է, որ երիտասարդը կրակոցներով սպանել է քոլեջում գտնվող մարդկանց, իսկ հետո ինքնասպան է եղել»,-ասվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն: Գերատեսչությունը հայտնել է նաև, որ ահաբեկչություն գործած անձի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում՝ գրադարանում: Դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Ազգային հակաահաբեկչական կոմիտեում հայտարարել են, որ Ռոսլյակովը կարող էր հանցակիցներ ունենալ և հանցագործության հնարավոր կազմակերպիչների և հանցակիցների որոնումը շարունակվում է: Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ էր հարուցել ՌԴ ՔՕ 205 հոդվածով՝ ահաբեկչական գործողություն: Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջում մի շարք պայթյուններ են եղել և կրակոցներ հնչել: Կոմիտեն հայտարարեց ռումբի պայթյունի մասին: Քաղաք են բերվել զինվորականներ և զրահատեխնիկա: Հանրապետության իշխանություններն արտակարգ իրավիճակի մասին են հայտարարել: Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 18 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |