ՀՀ ԱԳՆ. Ըստ նախնական տվյալների Կերչում զոհվածների թվում հայեր չկան18 հոկտեմբերի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի Կերչ քաղաքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային սպանությունների և պայթյունի հետևաքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում: «Ըստ նախնական տվյալների՝ Կերչում տեղի ունեցած աղետի հետևաքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,-ասվում է գրառման մեջ: Հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում մի շարք պայթյուններ են եղել և կրակոցներ հնչել: Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 20 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել:ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարեց ռումբի պայթյունի մասին: Քաղաք են բերվել զինվորականներ և զրահատեխնիկա: Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարվել: ահաբեկչություն գործած անձի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում՝ գրադարանում: Դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Ընթերցեք նաև.Ղրիմի պայթյունն էլ ահաբեկչություն չեն համարում Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |