Կերչում զանգվածային սպանության մեջ կասկածվող պատանու ծնողներին կտուգանեն 500 ռուբլով![]() 18 հոկտեմբերի 2018 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի Կերչ քաղաքում պոլիտեխնիկական քոլեջում աշակերտների և ուսուցիչների զանգվածային սպանության մեջ կասկածվող Վլադիսլավ Ռոսլյակովի ծնողներին կտուգանեն 500 ռուբլով: Այդ մասին հայտնում է «Իզվեստիան» սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ նրա, ոստիկանությունն արդեն ձևակերպել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը՝ «Ծնողական պարտականությունների ոչ պատշաճ իրականացում», սակայն հանձնելու է այն ինքնասպան եղած մարդասպանի ծնողներին հուղարկավորությունից հետո: Ողբեգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովը մտել է շենք՝ իր հետ 10 ինքնաշեն ռումբ ունենալով: Պայթուցիկներից մեկը գործի է դրվել ճաշարանում, որից հետո երիտասարդը կրակ է բացել հրացանից՝ սպանելով աշակերտների և ուսուցիչների: Ըստ վերջին տվյալների, հարձակման արդյունքում զոհվել է 21 մարդ, այդ թվում նաև ինքը՝ հարձակվողը, նա ինքնասպան է եղել: Տարբեր տվյալներով, տուժել է 49-53 մարդ: Քննիչներն առգրավել են իրեղեն ապացույցները Ռոսլյակովի տան հետախուզման արդյունքում, ինչպես նաև ուսումնասիրել են նրա համակարգիչը, որտեղ վերջին որոնողական հարցումը եղել է՝ «Ինչպես ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |