Կերչում զանգվածային սպանության մեջ կասկածվող պատանու ծնողներին կտուգանեն 500 ռուբլով

Կերչում զանգվածային սպանության մեջ կասկածվող պատանու ծնողներին կտուգանեն 500 ռուբլով

PanARMENIAN.Net - Ղրիմի Կերչ քաղաքում պոլիտեխնիկական քոլեջում աշակերտների և ուսուցիչների զանգվածային սպանության մեջ կասկածվող Վլադիսլավ Ռոսլյակովի ծնողներին կտուգանեն 500 ռուբլով: Այդ մասին հայտնում է «Իզվեստիան» սեփական աղբյուրների վրա հղումով:

Ըստ նրա, ոստիկանությունն արդեն ձևակերպել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը՝ «Ծնողական պարտականությունների ոչ պատշաճ իրականացում», սակայն հանձնելու է այն ինքնասպան եղած մարդասպանի ծնողներին հուղարկավորությունից հետո:

Ողբեգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովը մտել է շենք՝ իր հետ 10 ինքնաշեն ռումբ ունենալով: Պայթուցիկներից մեկը գործի է դրվել ճաշարանում, որից հետո երիտասարդը կրակ է բացել հրացանից՝ սպանելով աշակերտների և ուսուցիչների:

Ըստ վերջին տվյալների, հարձակման արդյունքում զոհվել է 21 մարդ, այդ թվում նաև ինքը՝ հարձակվողը, նա ինքնասպան է եղել: Տարբեր տվյալներով, տուժել է 49-53 մարդ: Քննիչներն առգրավել են իրեղեն ապացույցները Ռոսլյակովի տան հետախուզման արդյունքում, ինչպես նաև ուսումնասիրել են նրա համակարգիչը, որտեղ վերջին որոնողական հարցումը եղել է՝ «Ինչպես ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---