«Իզմիրլյան» հիմնադրամը Մեղրիում մշակութային ժառանգության պահպանման խոշոր ծրագիր կիրականացնի

«Իզմիրլյան» հիմնադրամը Մեղրիում մշակութային ժառանգության պահպանման խոշոր ծրագիր կիրականացնի

PanARMENIAN.Net - Մեղրիում նախատեսվում է իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը միտված խոշոր ծրագիր, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ մասին հայտարարել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել և բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և նշել, որ դրանք նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ՝ վերջինիս ծրագրերն արդյունավետ իրականացնելու գործում:

Գրեգ Ջերեջյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ու նշել, որ նշված ոլորտների զարգացման նպատակով կառավարությունը ևս նախատեսում է տարբեր նախագծեր: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով նշված ոլորտներում կապահովվի առաջընթաց և զարգացում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայաստանում իր գործունեության գրեթե 30 տարիների ընթացքում «Իզմիրլյան» հիմնադրամը հովանավորել է տարբեր ոլորտներում իրականացվող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---