Քոչարյանի փաստաբանական թիմը կդիմի ՄԻԵԴ

Քոչարյանի փաստաբանական թիմը կդիմի ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել: Գանգատի բովանդակության մասին այս փուլում պաշտպան Հայկ Ալումյանը մանրամասներ չի ցանկացել հայտնել, հայտնում է Aysor.am-ը:

«Խնդիրները, որոնք մենք պետք է դնենք Եվրոպական դատարանի առաջ՝ տվյալ գործում ներպետական դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրել չեն կարող: Ինչը նշանակում է, որ հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն, ուստի՝ այս պարագայում դրանց սպառումը Եվրոպական դատարան դիմելու առումով պարտադիր նախապայման չէ»,-ասել է Ալումյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանն ասել է, որ Եվրոպական դատարան դիմելը կապ չունի կալանքի գործընթացի հետ, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարան բողոքներ են ներկայացված, և այն ընդունվել է վարույթ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---