Կոստանդնուպոլիսը չի խզի շփումը Ռուս ուղղափառ եկեղեցու հետ

Կոստանդնուպոլիսը չի խզի շփումը Ռուս ուղղափառ եկեղեցու հետ

PanARMENIAN.Net - Չնայած Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ, Կոստանդնուպոլիսը շարունակում է շփումը եկեղեցու հետ: Այդ մասին ասվում է Արևմտյան Եվրոպայում ռուսական թեմերի էկզարխության ուղերձում, հասցեագրված իր հավատացյալներին:

«Սիրելի եղբայրներ և քույրեր, տեղեկացնում ենք, որ մեր արքեպիսկոպոսությունը՝ էկզարխությունը, որը գտնվում է Տիեզերական պատրիարքության իրավասության ներքո, շարունակում է ամբողջական շփումն ողջ Ուղղափառ եկեղեցու հետ: Նաև տեղեկացնում ենք, որ Տիեզերական պատրիարքարանը չի խզել շփումը Մոսկովյան պատրիարքության հետ»,-ասվում է փաստաթղթում, գրում է «Ինտերֆաքսը»:

«Բոլոր ուղղափառ հավատացյալները կարող են լիակատար մասնակցություն ունենալ ժամերգություններին և պատարագներին բոլոր մեր թեմերում,-ասվում է ուղերձում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Կոստանդնուպոլսի հետ, քանի որ «Կոստանդնուպոլսի պատրիարքարանը ոտնձգություն է կատարում Ռուս եկեղեցու կանոնիկ տարածքին»: Որոշումն ընդունվել է Սուրբ Սինոդի նիստում: ՌՈւԵ-ն «ապօրինի» է համարել Կոստանդնուպոլսի պատրիարքության Սուրբ Սինոդի հոկտեմբերի 11-ին հրապարակած որոշումը, որի համաձայն Ուկրաինական եկեղեցին ավտոկեֆալիա՝ինքնիշխանություն, է ստանում: Դա նշանակում է, որ այսուհետ ՌՈւԵ-ն չի մասնակցի համատեղ ժամերգություններին Կոստանդնուպոլսի եկեղեցու սպասավորների հետ, իսկ ՌՈւԵ հետևորդներին արգելվում է մասնակցել Կոստանդնուպոլսի պատրիարքության եկեղեցիների ժամերգություններին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---