Սևանը 40,000 բնակչի սպասարկող բարձրակարգ ԲԿ ունի

Սևանը 40,000 բնակչի  սպասարկող բարձրակարգ  ԲԿ ունի

PanARMENIAN.Net - Սևան քաղաքում շահագործման է հանձնվել նորակառույց բուժկենտրոն. բացման հանդիսավոր արրարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարկայանության հետ կապերի վարչությունը։

ԲԿ-ն Սևանի տարածաշրջանի մոտ 40,000 բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ:

ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից իրականացվող վար­կա­յին ծրագրով ԲԿ-ի կառուցման համար ներդրվել է 1. 275 մլրդ դրամ, որից ՀՀ կառավարության միջոց­նե­րից` 255.1 մլն դրամ (20%), ՀԲ վարկային միջոցներից` 1, 20 մլրդ (80%):

Կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սար­­քա­վո­րումներով, կահույքով և բուժպարագաներով: Տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, շարժական ուլտ­րա­­­ձայնային հետա­զոտ­ման սարք, վիրա­սրա­հի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազ­մա­ֆունկցիոնալ վիրահա­տա­կան սեղան` վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով, թոքերի արհես­­տա­կան օդափոխության սարք, անզգայացման սարք, դե­ֆիբրիլյատոր, ժամանակակից լա­բո­րա­տոր սարքեր և ոչ միայն: Մի շարք սարքավորումների տրամադրումն ընթացքի մեջ է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---