Ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարը կարող է զրկվել ԱՄՆ-ում իր բիզնեսից

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի  գործարարը կարող է զրկվել ԱՄՆ-ում իր բիզնեսից

PanARMENIAN.Net - Ամերիկյան Union Bank բանկն արգելափակել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող Crocus Group ընկերության հաշիվները, ինչի հետևանքով դրա գործունեությունը կարող է դադարել, հայտնում է ռուսաստանյան RBK գործակալությունը։

Պատճառը BuzzFeed լրատվամիջոցում հրապարակումն է, համաձայն որի ընկերությունը հայտնվել է Ռուսաստանի Դաշնության հարցերով ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ուշադրության կենտրոնում։

Նրան հետաքրքրել է Աղալարովի՝ ԱՄՆ-ում ընկերության ներկայացուցիչ Իրակլի Կավելաձեին $3.3 մլն-ի դրամական փոխանցումը, այն նույն օրը, երբ ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայան հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու հետ։

Ավելի վաղ Աղալարովի անունը հիշատակվել է նաև ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հայցով հարուցված դատական գործում՝ ընդդեմ Թրամփի։ Կուսակցությունը մեղադրում էր Թրամփին ՌԴ իշխանությունների և հետախուզության հետ գործակցության մեջ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ։

Արազ Աղալարովի որդին՝ երգիչ Էմին Աղալարովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի, նախկին ամուսինն է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---