ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նոր Ընտրական օրենսգրքին![]() 22 հոկտեմբերի 2018 - 15:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: «Միշտ կողմ ենք քվեարկել այն նախագծերին, որոնք առաջընթաց են ապահովում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ քննարկմանն արդեն ասել ենք, որ քանի որ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է, մենք չենք կարող սրան դեմ լինել»,- ասել է Ռուստամյանը: Ըստ խմբակցության ղեկավարի, օրենսգրքում դրական տեղաշարժեր կան և պատճառ չունեն դեմ քվեարկելու: «Միևնույն ժամանակ այս ընտրական օրենսգրքով հապշտապ ընտրությունների գնալը սխալ են համարում: Օրենսգրքի ընդունման համար 24-ժամյա ռեժիմի ընդունումը ևս սխալ է համարում», - ասել է նա՝ հավելելով, որ օրենսգրքում իրենց երեք առաջարկը չի ընդունել ժամանակի սղության պատճառաբանությամբ: Ավելի վաղ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |