Տոնոյանը Ջուլիանիին է ներկայացրել ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը![]() 22 հոկտեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ ՏոնոյանըՀայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին էներկայացրել է ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը: Ջուլիանին Հայաստանում է Ռուսաստանիհայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով, մասնավոր այցով: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ջուլիանին Երևանում մասնակցում է Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիբեռանվտանգության գծով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |