ԸՕ նախագծի քվեարկությունը հետաձգվել է![]() 22 հոկտեմբերի 2018 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում հետաձգվել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ սահմանադրական օրենքի նախագծի քվեարկությունը մինչև ժամը 17:30-ը: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, սահմանադրական օրենքներում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ նախագծերի քվեարկության համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների առնվազն 2/3-ի կամ 63 պատգամավորի ներկայությունը: Հոկտեմբերի 22-ին ԱԺ նիստերի դահլիճում նախագծի քննարկմանը ներկա էր ընդամնենը 57 պատգամավոր, բացակայել են հիմնականում ՀՀԿ-ական պատգամավորները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել քվեարկությունը մինչև ժամը 17:30-ը, որպեսզի նախագծի քվեարկությունը չտապալվի: Ավելի վաղ ԱԺ «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Կողմ են քվեարկելու նաև «Ծառուկյան» խմբակցությունը և ԵԼՔ-ը: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը» հայտարարել է, որ կողմ չէ ԸՕ փոփոխությունների փաթեթին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |