Նախագահը պատրաստվում է «հակահեղափոխական» օրենքի մասին հայտարարություն անել (Թարմացված)![]() 22 հոկտեմբերի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնական հայտարարություն կտարածի այն մասին, թե արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմակահարույց օրենքը, որը խորհրադարանն ընդունել էր հոկտեմբերի 2-ին, PanARMENIAN.Net ին հայտնեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Թարմացում 17:10.Վարչությունից հայտնեցին, որ պայմանավորված ՀՀ նախագահի՝ աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվելու հանգամանքով, վերոհիշյալ օրենքի վերաբերյալ հայտարարության տարածումը կհետաձգվի, սակայն այն կտարածվի օրենքով սահմանված ժամկետում: Համաձայն ՀՀ սահմանադրության 129-րդ հոդվածի, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: 21-օրյա ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին: Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: Հոկտեմբերի 2-ին ԱԺ «Ծառուկյան», «Հանրապետական» և «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունները կողմ էին քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի՝ խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ինչից հետո այն ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրության հավաքվել խորհրդարանի բակում՝ ԱԺ լուծարման և դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով: Այդ ժամանակ վարչապետը կառավարությունից հեռացրեց նաև ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |