ՀՖՖ-ն հորդորում է ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը![]() 22 հոկտեմբերի 2018 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հորդորում է ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը: Ըստ ֆեդերացիայի հայտարարության, վերջին շրջանում, հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելու հետ կապված, նկատվում է երևույթ, որը ՀՖՖ-ն համարում է անընդունելի՝ ռուսախոս մարզիչների խոսքը չի թարգմանվում: «Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել օրենքը»-,ասվում է հայտարարության մեջ: Ֆեդերացիան հորդորում է ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |