Ընտրական նոր օրենսգիրքը չի ընդունվել![]() 22 հոկտեմբերի 2018 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, այնինչ սահմանադրական օրենքի ընդունման պարագայում անհրաժեշտ էր 63 պատգամավորի մասնակցությունը: Կողմ է քվեարկել 56, դեմ՝ 3 պատգամավոր: Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ում արտահերթ նիստ էր գումարվել և քննարկվում էր ԸՕ-ն։ Նախագծի հիմնական զեկուցողն էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |