Ուկրաինան ՀՀ դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ

Ուկրաինան ՀՀ դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ

PanARMENIAN.Net - Ուկրաինան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿբողոքարկելով ՀՀ և Ղրղզստանի կողմից ուկրաինական արտադրության պողպատե խողովակների որոշ տեսակների վրա հակադեմպինգային մաքսային տուրքերի սահմանումը:

Ըստ Reuters-ի, Ուկրաինան հայտարարել է, որ ՀՀ-ն և Ղրղզստանը, որոնք ԵՏՄ անդամ են, պետք է փուլ առ փուլ չեղարկեն մաքսատուրքերը, որոնք, ըստ ուկրաինական կողմի, «ավելի բարձր են, քան անհրաժեշտ է և հիմնված են շտկման ենթակա որոշումների, ընթացակարգերի և դրույթների վրա»:

Ուկրաինան նմանատիպ բողոք է ներկայացրել նաև ԵՏՄ մեկ այլ անդամ երկրի՝ Ղազախստանի դեմ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---