Չինաստանում աշխարհի ամենաերկար կամուրջն է բացվել![]() 23 հոկտեմբերի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի նախագահ Սին Ծինփինը պաշտոնապես բացել է աշխարհի ամենաերկար կամուրջը, որը Չինաստանի հարավում է կառուցվել: 55 կմ երկարությամբ կամուրջը ոչ միայն վերգետնյա բաց հատված ունի, այլ նաև թունել: Շինարարությունը 9 տարի է տևել, նախագծի արժեքը 20 մլրդ դոլար է, գրում է «Վեդոմոստին» BBC-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, կառուցման ընթացքում 18 բանվոր է մահացել, «հարյուրավորները» տուժել են: Կամուրջը կապում է Հոնկոնգը, Մակաոն և ցամաքային չինական Չժուհայ քաղաքը: Նախկինում Չժուհայից Հոնկոնգ ճանապարհը 4 ժամ էր տևում՝ նոր կամրջի շնորհիվ ուղևորության տևողությունը կկրճատվի 30 րոպեով: Կանոնավոր երթևեկության համար կամուրջը կբացվի հոկտեմբերի 24-ին, կկարողանան երթևեկել միայն հատուկ թույլտվություն ունեցող ավտոմեքենաները: Առաջին անգամ նման կամուրջ կառուցելու գաղափարն առաջացել է 1980-ականներին, սակայն այն ժամանակ Հոնկոնգը բրիտանական գաղութ էր և իշխանություններին դուր չեկավ քաղաքը կոմունիստական Չինաստանի հետ կապելու գաղափարը: Սակայն հիմա էլ նախագիծը քննադատության է ենթարկվում, կասկածներ կան, որ այն չի արդարացնի ծախսերը, իսկ բնապահպանները կարծում են, որ այն կվնասի ծովային կյանքին այդ տարածաշրջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |