Մամեդյարով. Հուսով ենք՝ ՀՀ-ում քաղաքական կամք կդրսևորեն՝ ԼՂ բանակցությունները շարունակելու համար![]() 23 հոկտեմբերի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ հույս հայտնելով, որ «ՀՀ ղեկավարությունը կշարունակի բանակցային գործընթացը»: Մամեդյարովը հայտարարել է. «Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով կայացած զրույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է բովանդակալից երկխոսություն վարել: Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու շարունակվող քաղաքական անկայունությունը որոշակիորեն արգելակել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա քաղաքական կամք դրսևորել՝ գործող ձևաչափի շրջանակում ու արդեն հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար»: Նա հայտարարել է, թե «Ադրբեջանը պատրաստ է շարունակել սուբստանտիվ բանակցությունները, որոնց նպատակն է սկսել հակամարտության փուլային կարգավորման գործընթացը»: Ավելի վաղ, ՖՄԿ Երևանի գագաթնաժողովի հանդիսավոր բացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում: Նա նշել էր, որ հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |