Լոնդոնի դատարանը կհարցաքննի Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլիին![]() 23 հոկտեմբերի 2018 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի դատարանը կհարցաքննի Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, ինչպես նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային և նախկին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլիին: Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներին հարցաքննության կկանչեն այսպես կոչված «Օմեգայի» գործով: Omega Group Tobacco-ի գործով հայց է ներկայացրել աշխարհում հայտնի փաստաբանական «Ֆիշերի հիմնադրամը», որը պաշտպանում է ընկերության շահերը, հայտնում է Sputnik Արմենիան Rustavi2 հեռուստաընկերության վրա հղումով: Դատարան են կանչվել դեռևս միայն Գախարիան և Կումսիշվիլին, սակայն շուտով ծանուցում կստանա նաև Իվանիշվիլին: Վրաստանի նախկինն պաշտոնյաներին կասկածում են խարդախության և կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ: Իշխող կուսակցությունում բոլոր մեղադրանքները համարում են անհիմն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |