ՀՀ-ն 78-րդն է մարդկային կապիտալի վարկանիշում

ՀՀ-ն 78-րդն է  մարդկային կապիտալի վարկանիշում

PanARMENIAN.Net - «Համաշխարհային բանկը» (ՀԲ) 2018 թվականի հոկտեմբերին հրապարակել է երկրների մարդկային կապիտալի կարողությունների վերաբերյալ զեկույց, որի համաձայն, Հայաստանը զբաղեցրել է 78-րդ հորիզոնականն աշխարհի 157 երկրի շարքում:

Զեկույցը կազմելիս, հեղինակաները հիմնվել են երկներում մանկական մահացության մակարդակի, կրթության որակի, դրա հասանելիության, առողջապահության ոլորտի վրա:

Հայաստանը զիջում է Ադրբեջանին և Վրաստանին, որոնք վարականիշում զբաղեցրել են համապատասխանաբար` 69-րդ և 61-րդ հորիզոնականները:

Մարդկային կապիտալի ներուժով աշխարհում առաջատար է Սինգապուրը, որին հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան, Հոնկոնգը (հատուկ վարչական շրջան՝ Չինաստանում), Ֆինլանդիան:

Վարկանիշը եզրափակում է Չադը, որին նախորդում են Հարավային Սուդանը, Նիգերը, Մալին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---