Վանաձորում ալկոհոլային խմիչքի գործարան է հայտնաբերվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում մի քաղաքացի իր տանը զբաղվում է կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստմամբ ու իրացմամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի աշխատակիցների հետ, իրականացնելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վանաձորի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան: Իշխան Աբրահամյանի տան, ավտոտնակի և օժանդակ շինությունների զննությամբ հայտնաբերվեց շշալցված ու դրոշմավորված՝ 489 շիշ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի կեղծ օղիներ, շշերի խցաններ, ապակյա տարբեր տարողություններով կոնյակի և օղու դատարկ շշեր, 1160 հատ օղու ակցիզային կեղծ դրոշմանիշներ, 56 հատ «Արարատ» գրառմամբ կոնյակի կեղծ ակցիզային դրոշմանիշեր, 55 հատ տարբեր տարողությամբ և տարբեր ապրանքանիշերի շշալցված, դրոշմավորված, կեղծ կոնյակներ: Ըստ Իշխան Աբրահամյանի՝ դրանք շշալցնում ու դրոշմակնիքում է ինքը՝ հետագայում վաճառելու համար: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով /կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք՝ իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը/: Կատարվում է քննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |