Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերի 11-ին Փարիզում![]() 24 հոկտեմբերի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և ԱՄՆ նախագահների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում նոյեմբերի 11-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը: Փարիզում նոյեմբերի 11-ին տեղի կունենան Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսություններ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ: «Անշուշտ, նախագահ Թրամփին շատ հաճելի կլինի հանդիպել Ձեզ Փարիզում, այդ միջազգային հանդիպման շրջանակում»,-ասել է Բոլթոնը, գրում է Deutsche Welle-ն: Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ նախնական պայմանավորվածությունը հանդիպման մասին ձեռք է բերվել Բոլթոնի հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի և ՊՆ ղեկավարի հետ հանդիպումներում: Ըստ նրա, նախատեսվում է, որ Փարիզում հանդիսություններից հետո նախագահները նաև «նորմալ երկկողմ հանդիպում» կունենան: Պուտին-Բոլթոն հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ: Թրամփի խորհրդականը Մոսկվա է ժամանել այն ժամանակահատվածում, երբ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն շուտով մտադիր է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից: Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |