Համաներումը կտարածվի «Սասնա ծռերի» վրա, եթե տուժողների հարազատները դեմ չլինեն![]() 24 հոկտեմբերի 2018 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել համաներում հայտարարելու մասին օրինագիծը, որը տարածվում է նաև 2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա, սակայն տուժողների կամ նրանց հարազատների դեմ չլինելու պարագայում: «ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները», - մասնավորապես նշվում է նախածում: ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվել է երկու ոստիկան՝ Արթուր Վանոյանը և Յուրի Տեփանոսյանը: Գագիկ Մկրտչյանը, վիրավորվել էր և մահացել հիվանդանոցում շաբաթներ անց: Ընթերցեք նաև՝ «Ում վրա է տարածվելու համաներումը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |