Փաշինյանը՝ Շանթ Հարությունյանի մասին. 5 ամիս խնդրում եմ, որ բանտից դուրս գա![]() 24 հոկտեմբերի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ արդեն հինգ ամիս է՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող, 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված ու դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին խնդրում է բանտից դուրս գալ: «Թուղթ բերեցին, որ Շանթ Հարությունյանը դուրս չի գալու ոչ համաներմամբ, ոչ պայմանական վաղաժամկետով, ոչ ռեժիմը փոխելով բաց կալանքի», - ասել է Փաշինյանը՝ կատակելով, որ նրան բանտից հանելու համար ուժային գործողության են դիմելու: Ըստ Փաշինյանի, Հարությունյանը արդարացի պահանջ է ներկայացնում, որ իրեն արդարացնեն, սակայն դատարանը պետք է արդարացնի, և «ինչն է խանգարում, որ նրա պաշտպանները դիմեն դատարան արդարացման պահանջով»: «Եթե ես այսօր Շանթին արդարացնելու պահնջով զանգեմ դատավորին, վաղը ինչ-որ մեկին կալանավորելու համար նույնպես պետք է զանգեմ, և այդպես շարունակ. արդյոք մենք ուզում ենք այս ուղով գնա»,- եզրափակել է Փաշինյանը: Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո: Նա 2014-ին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |