ՀՀ սննդարդյունաբերությունը` Փարիզում միջազգային ցուցահանդեսում. Պայմանագրեր են կնքվել![]() 24 հոկտեմբերի 2018 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություն հոկտեմբերի 21-25-ին Փարիզում Հայաստանի սննդարտադրության ոլորտիներուժն է ներկայացնում SIAL Paris միջազգային ցուցահանդեսում։ Հայաստանի տաղավարը միջազգային խոշոր և միջին դիստրիբյուտորներին ներկայացնում է օրգանական մեղր, մրգային և բանջարեղենային պահածոներ, մակարոնեղեն, վերամշակված մսամթերք, գարեջուր, կոմպոտներ, հանքային ջուր, թեյ, առանց շաքարի պահածոյացված մրգեր և ջեմեր։ «Սա հեռանկարային ու ճիշտ մարքեթինգային քայլ է։ Մեր երկիրը վերջին տարիներին ակտիվորեն աշխատել է դեպի ռուսական շուկա արտահանման ուղղությամբ, սակայն եվրոպական շուկայում ներկայանալը, եվրոպական դիստրիբյուտորների պահանջներին ու ստանդարտներին ծանոթանալը արտահանման պայմանագրեր ձեռք բերելուց բացի, մեծապես կնպաստի հայաստանյան արտադրանքի որակի ու մարքեթինգի զարգացմանը»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։ Հենց ցուցահանդեսի ընթացքում արդեն արտահանման պայմանագրեր են կնքվել։ SIAL-2018-ում դիստրիբյուտորների ուշադրությունը գրավել են հայկական օրգանական մեղրը, ջեմերը, չրերը, թեյերը, առանց շաքարի պահածոյացված մրգերը, հայտնում է «Բիզնես Արմենիայի» Հանրային կապերի թիմը: SIAL Paris-ը ոլորտի նշանակալի ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում են սնունդ և խմիչք արտադրող 7000-ից ավելի ընկերություններ՝ աշխարհի 106 երկրներից։ Ցուցահանդեսի բացման օրը մեր երկրի տաղավար է այցելել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |