Փաշինյան. Միկրոբիզնեսը հարկելուն ավելի շատ գումար ենք տալիս, քան հարկային եկամուտ ունենում

Փաշինյան. Միկրոբիզնեսը հարկելուն ավելի շատ գումար ենք տալիս, քան հարկային եկամուտ ունենում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով կառավարության կողմից Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նախագծի մշակմանը, ասել է, որ գերփոքր բիզնեսն ազատելու են հարկերից, քանի որ այն հարկելու վարչարարության վրա պետությունն ավելի շատ գումար է ծախսում, քան այդ բիզնեսից հարկային եկամուտներ մուտքագրում պետական բյուջե:

Փաշինյանն ասել է, որ մարզերում և գյուղական համայնքներում գերփոքր տնտեսվարողներին ազատելու են բոլոր հարկերից, հնարավոր է՝ դրանք սիմվոլիկ գումար վճարեն՝ «հարկ վճարելու մշակույթը կենդանի պահելու համար»:

Վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև անհատ տաքսու վարորդներին հարկերից ազատելու մասին:

Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր Հարկային օրենսգիրքը բարեփոխելու մասին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---