Մեքենաները տեխզննող ընկերությունները 371 մլն դրամի վնաս են փոխհատուցել պետությանը![]() 24 հոկտեմբերի 2018 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Չարաշահումներ թույլ տված ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունները 371 մլն դրամի վնաս են փոխհատուցել պետությանը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտի հաշվին է փոխանցվել 50 մլն դրամ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նշված ընկերության տնօրենին և տեխնիկական սպասարկման կայանի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործի շրջանակում Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում որպես պետությանը պատճառված վնաս «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից ընդհանուր առմամբ վերականգնվել է 100 մլն դրամ։ ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ ավտոտեխսպասարկման ոլորտում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցումը օրերս վերականգնվել է 10 մլն դրամ: Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ: Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |