Բոլթոն. ԼՂ կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի![]() 24 հոկտեմբերի 2018 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ հավելելով, որ քննարկել է ԼՂ հարցն Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Նա նշել է նաև, որ մտադիր է ավելի մանրակրկիտ ծանոթանալ հարցին, հայտնում է Haqqin.az-ը: «Ես ժամանել եմ այստեղ, որպեսզ ավելի մանրակրկիտ ծանոթանամ հարցին: ԱՄՆ-ն հասկանում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ԱՄՆ-ն հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ խաղաղությունը կարևոր է և Ադրբեջանի, և Հայաստանի համար»,-ասել է Բոլթոնը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան: Նրա այցը տարածաշրջանային է, նա արդեն եղել է Ռուսաստանում և Ադրբեջանում, իսկ Հայաստանից կմեկնի Վրաստան: Այցի նպատակն է առաջ մղել «ԱՄՆ շահերն անվտանգության ոլորտում»: Բոլթոնը պահպանողական դիվանագետ է համարվում, 2015-ին նա կոչ էր արել ԱՄՆ-ին ռումբ նետել Իրանի վրա: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Բոլթոնը նշանակվել է 2018-ի ապրիլին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |