Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 101-րդ տեղը:
Աղյուսակը գլխավորում է Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Խորվաթիան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան: Լավագույն տասնյակը եզրափակում է Դանիան, հայտնում է ՀՖՖ կայքը: