Ազնավուրի հոգեհանգստին հայերեն երգած զինվորականը ելույթ կունենա Երևանում27 հոկտեմբերի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված մեծ շանսոնիեի հիշատակին: Համերգին կմասնակցեն հայ էստրադային և օպերային երգիչները, որոնք կկատարեն Ազնավուրի երգերը: Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն,ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը, հայտնում է մշակույթի նախարարության կայքը: Դելվերը կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ համերգին կմասնակցի նաև Վարդան Պետրոսյանը, որը 5 տարի ելույթո չի ունեցել Երևանում: Այդ մասին հայտարարել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը: Փարիզում Ազնավուրին Ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ Հաշմանդամների պալատի բակում Ելիսեյան պալատի երգչախմբի անդամԺերեմի Դելվերիկատարմամբ հնչել է հայերեն երգը, որը հուզել էր բոլորին բոլորին։ Երգը «Հայկական վալս» երգն էր, որը ծանոթ չէր հայաստանյան լսարանին: «Հայկական վալս» երգի օրիգինալ տարբերակը կատարել է Bratsch խումբը, որի հիմնադիրն է կիթառահար Դեն Ղարիբյանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |