Պիզելլին վիրահատվելու է. Վերականգնումը կարող է 5-6 ամիս տևել![]() 27 հոկտեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին Բրազիլիայում ենթարկվել է կրկնակի հետազոտության։ Նա վնասվածք էր ստացել հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման ժամանակ: Մասնագիտացված կլինիկայում իրականացված հետազոտությունից հետո պարզվել է, որ առկա է խաչաձև կապանի վնասվածք և Մարկոս Պիզզելլին պետք է ենթարկվի վիրահատության, հայտնում է ՀՖՖ-ն: Վիրահատության ժամկետները դեռ հայտնի չեն։ Կիսապաշտպանի լիարժեք վերականգնման համար նախնական տվյալներով կպահանջի մոտ 5-6 ամիս։ Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումը: Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 4:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Մարկոս Պիզելլին (12), Յուրա Մովսիսյանը (67), Գևորգ Ղազարյանը (81) և Հենրիխ Մխիթարյանը (90+4): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |