Փաշինյանը ցավակցել է Թրամփին Փիթսբուրգի սինագոգում սպանությունների կապակցությամբ![]() 29 հոկտեմբերի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանոքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։ Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը և մեր համերաշխությունը հայտնում աշխարհում այլատյացության դեմ միասնական պայքար մղելու կոչերին։Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ամերիկյան ողջ ժողովրդին։ Խնդրում եմ սփոփանքի և տոկունության խոսքեր փոխանցել զոհվածների և վիրավորների հարազատներին»։ Հոկտեմբերի 27-ին, շաբաթօրյա աղոթքի ժամանակ, զինված անձը ներխուժել է Փիթսբուրգի սինագոգ և 11 մարդ սպանել, ևս 6-ը վիրավորվել է։ Ատելության հողի վրա սպանությունների համար մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Բոուերսին։ Նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ հասնելու է նրան, որ նմանատիպ հանցագործությունները մահապատժով պատժվեն։ Այս միջադեպը ամենաարյունահեղ հակասեմական հարձակումն են համարում ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ընթացքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |