30 հոկտեմբերի 2018 - 16:24 AMT
Սվիտալսկին՝ Միլսի ասածների մասին. ԼՂ հակամարտության կողմերին ոչ ոք չի կարող որևէ բան պարտադրել

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի ԼՂ հակամարտության մասին հայտարարությանը, ասել է, որ հակամարտության կողմերին ոչ ոք չի կարող որևէ բան պարտադրել:

Ըստ դեսպանի, հակամարտության հարցում ԵՄ-ն ունի հստակ մոտեցում՝ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին:

«Եվրամիության համար ակնհայտ է, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի հենց կողմերի միջև քննարկումներով։ Մինսկի խմբի համանախագահներն այստեղ միջնորդներ են, բայց ոչ ոք չի կարող պարտադրել ինչ-որ բան կողմերին, քանի որ դա իրենք ինքնուրույն պետք է կարողնան մշակել», - ասել էՍվիտալսկին:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի խաղաղ կարգավորում, այդ թվում նաև՝ ԼՂ հիմնախնդրի, պահանջում է «գրավյալ որոշ տարածքների վերադարձ»:

Նա ասել է, որ Արցախի որոշ շրջանների հանձնումը Ադրբեջանին Մադրիդյան սկզբունքներից մեկն է, և հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` որ լուծմանն է ինքը պատրաստ»: